News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը իր խոսքում խոսեց տարբեր դատավճիռների մասին՝ դրանք նաեւ խայտառակ որակելով, եւ, որպես օրինակ, բարձրաձայնեց նաեւ «Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին։

Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ «Խաչատուրյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործն անմիջական կապ ունի նախկին զինդատախազ եւ երեկ խորհրդարանում ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Դիմումատուն եղել է Միշա Հարությունյանը, որը, 1998 թվականին ժամկետային զինծառայության զորակոչված լինելով, 1999 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր 13 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ ատյանում բողոքարկումից հետո՝ 10 տարվա ազատազրկման զինծառայողի կանխամտածված սպանության համար: «Միշա Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանի հայտնի վճռով՝ արձանագրվել է, որ ռազմական ոստիկանությունում հարթաշուրթով եղունգները սեղմելու միջոցով են ցուցմունքներ վերցվել, հարթաշուրթի գործադրմամբ զինվորներին ստիպել են Միշա Հարությունյանի դեմ ցուցմունք տալ, իսկ Միշա Հարությունյանին՝ ինքն իր դեմ:

Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազ է եղել 1997-2006 թվականներին, այսինքն՝ այս գործի քննության ընթացքում հենց նա է եղել զինդատախազ, որն էլ երեկ ԱԺ-ում ընտրվեց ԲԴԽ անդամ հենց Խաչատուրյանի հետ միասին:

Այսպիսով, ԲԴԽ նորընտիր անդամը, որպես խայտառակ օրինակ, բերեց մի գործ, որը տեղի է ունեցել հենց իր գործընկերոջ պաշտոնավարման ժամանակ, որին դիմում էր «ընկեր Ջհանգիրյան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ