News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ մենք խոսում ենք մեր տղաների հետ, ակնհայտ է դառնում, որ մեր հրետանին անգործության էր մատնված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր եւ սկսվեր Հադրութից:

«Մենք դեռ Հադրութում պետք է հասկանայինք, որ նրանք առաջ են շարժվում: Ամեն անգամ, երբ խոսում էին նահանջի մասին, նշում էին, որ մենք նահանջում ենք, որպեսզի արդյունքում հրետանային հարված հասցնենք, շրջափակման մեջ վերցնենք եւ վերջնական հաշվով հարվածենք: Սակայն նահանջելով մենք հասանք մինչեւ Քարինտակ, մինչեւ Շուշի»,-նկատեց Սարգսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ մի անգամ, երբ ինքն ու իր ընկերներն գնացել են մարտական դիրքերից մեկը դրա պաշտպանության համար, պարզվել է, որ պաշտպանները ականանետի համար արկեր են ունեցել, իսկ ականանետ չի եղել:

«Ես եզրակացնում եմ, որ հրամանատարություն չկար, իսկ կազմակերպվածությունը կաղում էր: Այն պարզապես չկար: Եվ այդ պատճառով մենք այսօր փաստի առաջ ենք կանգնած»,-ընդգծեց Շուշիի քաղաքապետը:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, հայկական դիրքերից ամեն ինչ պարզ երեւում էր, սակայն հետո, անհասկանալի պատճառներով, զինյալներին հանել են՝ դա բացատրելով նրանով, նրանց ուղարկում են պահեստազոր: Իսկ դիրքերը, իբր, փոխանցել են բանակային ստորաբաժանումներին, որոնք այնտեղ են տեղափոխվել Ստեփանակերտից: Իսկ վերադառնալիս պարզվել է, որ տվյալ դիրքերը պարզապես չկան: Չի եղել ո՛չ բանակ, ո՛չ ականանետ:

«Դա մեկ քայլ էր դեպի մեր պարտություն: Մեկը մյուսին չի զեկուցել որոշումների եւ առաջնագծում իրավիճակի մասին: Արդյունքում ոչ ոք չի իմացել, որ տեղում պաշտպաններ չկան, եւ տվյալ դիրքերը ոչ ոք չի պաշտպանել»,-պարզաբանեց Սարգսյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ