News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխարհի բոլոր երկրների պաշտպանական ծախսերն  աճում են յոթերորդ տարին անընդմեջ: Անցած 2020 թվականին դրանք հասել են 1.93 տրիլիոն դոլարի, հայտնում է Jane's տեղեկատվական- վերլուծական կենտրոնը: Դա 1.9 տոկոսով ավել է 2019-ի համեմատ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ ԱՊՀ երկրներին, ապա դրանց բաժին է ընկնում բոլոր ծախսերի 2 տոկոսը:

Այսպիսով, 2020 թվականին ամենից շատ աճել են Եվրոպայի պաշտպանական ծախսերը: Աճը 5.6 տոկոս է կազմել:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` համաշխարհային ծախսերի աճը 2021 թվականին կդանդաղի: Պատճառը կորոնավիրուսի պատճառած ճգնաժամի հետեւանքներն են:

Պաշտպանության ծախսերը 2030-ին կաճեն մինչեւ 2.23 տրիլիոն դոլար: Հաշվարկներում նշվում է ըստ երկրների խմբերի ծախսերի մասին: Վերջին տարվա ընթացքում ամենամեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային (40 տոկոս):

Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մասնաբաժինը, ըստ փորձագետների, 2030-ին կաճի մինչեւ 3 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ