News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր սկանդալ է հասունանում` կապված հրատակիչ Արամ Գաբրիելյանովի հետ: Մեդիամագնատը փակում է իր News Media հոլդինգի մեջ մտնող էլեկտրոնային բիզնես թերթ «Մարկերը»` հանուն նույնանուն տպագիր շաբաթաթերթի հրատարակության «Իզվեստիայում»: Այս մասին հաղորդել է Газета.Ru-ն` վկայակոչելով իր անանուն լավատեղյակ աղբյուրներին:

Газета.Ru-ի անանուն աղբյուրի խոսքով` «Մարկերի» խմբագիր Իրինա Իվանովան անցյալ տարվա դեկտեմբերից  իր գործընկերներին տեղեկացրել է, որ նրանց կտեղափոխեն «Իզվեստիա» թերթի կոլեկտիվ, իսկ «Մարկերը» կփակվի մոտակա ժամանակաշրջանում:

«Մինչեւ շաբաթվա վերջ կաշխատենք, իսկ հետո կմտնենք «Իզվեստիա»,- ասել է նա` հավելելով, որ անձամբ Իվանովը ազատվում է աշխատանքից, այս մասին հաղորդել է NEWSru.com-ը:

Արամ Գաբրիելյանովը «Ինտերֆաքսին» ասել է, որ այդ տեղեկությունները զառանցանք են. «Նրանք նույնիսկ գրում են այնպիսի աշխատակիցների մասին, որոնց ես չունեմ: «Մարկեր» կայքը մնում է, ավելին` այն, ի հավելումն «Իզվեստիայի», կանի ֆինանսատնտեսական շաբաթական հանդես»:

Արամ Գաբրիելյանովը հանդիսանում է «Ньюс медиа-Рус»-ի գործադիր տնօրենը եւ «Իզվեստիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: «Ньюс медиа-Рус»-ի մեջ մտնում են «Ժիզն», «Տվոյ դեն», «Լայֆ Նյուս» եւ «Մարկեր» հրատարակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ