News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր է ստորագրել 2.3 միլիարդ եվրո արժողությամբ 18 Rafale կործանիչ գնելու մասին, հայտնում է AP-ն:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին Աթենքում պայմանագիր է ստորագրել հուլիսից սկսած երկու տարվա ընթացքում 12 օգտագործված եւ վեց նոր կործանիչի մատակարարման մասին:

Ֆրանսիան Հունաստանի կողմն է անցել Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան սահմանային վեճում, որը ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին եւ Թուրքիային վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ պատերազմի շեմին էր հասցրել:

Լարվածությունը կրկին սրվել էր անցյալ ամառ, երբ թուրքական հետախուզական առաքելությունը վիճելի ջրերում ռազմական հզորության վտանգավոր զարգացում էր առաջացրել:

Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել էին վերսկսել վեճի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Երկու երկրների բարձրաստիճան դիվանագետները երկուշաբթի հանդիպել էին Ստամբուլում` գրեթե հինգ տարի ընդհատված գործընթացը վերսկսելու համար:

Սակայն Աթենքը հայտարարում է, որ կշարունակի իր ԶՈւ-ի արդիականացմանն ուղղված բազմամիլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը:
Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները մրցակցում են Հունական նավատորմին նոր ֆրեգատների տրամադրման համար, մինչդեռ Հունաստանի կառավարությունը վերջերս հաստատել էր պաշտպանական էլեկտրոնիկայով զբաղվող իսրայելական Elbit Systems ընկերության հետ գործընկերության ծրագրերը:

Փարլին նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիան այս տարվա վերջին կմիանա հունական երկու զորավարժություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ