News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայտնի է մասնավոր տիեզերակայանի առաջին անձնակազմը, որում ընդգրկվել են երեք տղամարդիկ, որոնցից յուրաքանչյուրը 55 միլիոն դոլար կվճարի SpaceX հրթիռով թռչելու համար:

Անձնակազմը կգլխավորի NASA-ի նախկին տիեզերագնացը, ով աշխատում է հյուսթոնյան Axiom Space-ում, որը կազմակերպել էր ուղեւորությունը հաջորդ տարվա հունվարին: «Սա առաջին մասնավոր թռիչքն է դեպի Միջազգային տիեզերակայան: Դա նախկինում երբեք չի արվել»,- ասել է Axiom ընկերության գործադիր տնօրեն եւ նախագահ Մայք Սուֆրեդինին:

Այն դեպքում, երբ առաքելության հրամանատար Մայքլ Լոպես-Ալեգրիան լավ հայտնի է տիեզերական շրջանակներում, «մյուս երեքը պարզապես մարդիկ են, ովքեր ցանկանում են տիեզերք գնալ, եւ մենք տալիս ենք այդ հնարավորությունը»,- ասել է Սուֆրեդինին Associated Press-ին:

Առաջին անձնակազմը ութ օր կանցկացնի տիեզերակայանում, եւ մեկ-երկու օր կպահանջվի մինչ Կանավերալ հրվանդանից թռիչքից հետո SpaceX Dragon պարկուճով այնտեղ հասնելը:

Այլ տիեզերական ընկերություններ, ինչպիսիք են Սըր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ը եւ Ջոզեֆ Բեզոսի Blue Origin-ը, նախատեսում են ներգրավել վճարող հաճախորդներին ընդամենը մեկ րոպե տեւող թռիչքների համար: Նման թռիչքները, որոնց արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, կարող են սկսվել այս տարի:

Axiom-ի առաջին հաճախորդներն են՝ Լարի Քոնորը՝ անշարժ գույքի եւ տեխնոլոգիայի ձեռնարկատեր, որը գտնվում է Դեյթոնում, Օհայո նահանգ, կանադացի ֆինանսիստ Մարկ Փեթին եւ իսրայելցի գործարար Էյթոն Սթիբբեն, որը Իսրայելի առաջին տիեզերագնաց, 2003-ի Կոլումբիայի ավիավթարում զոհված Իլան Ռամոնի մտերիմ ընկերն է եղել:

Ըստ Սուֆրեդինիի, առաջին հաճախորդներից յուրաքանչյուրը մտադիր է գիտական հետազոտություններ, ինչպես նաեւ կրթական գործունեություն անցկացնել ուղեծրում:

Մասնավոր տիեզերագնացներից յուրաքանչյուրը ստիպված է եղել բժշկական զննումներ եւ 15 շաբաթ վերապատրաստում անցնել:

Axiom-ը նախատեսում է տարեկան մոտ երկու մասնավոր առաքելություն տիեզերակայան եւ աշխատում է 2024 թվականից կայանում ստեղծել իր սեփական բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ