News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դեսպանների նշանակումները լինում են քաղաքական եւ դիվանագիտական. Այս փուլում իշխանությունը ճիշտ է համարում, որ ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար կարող է քննարկել Լիլիթ Մակունից թեկնածությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես վստահ եմ, որ ում թեկնածությունն էլ բերվեր, մեկ է, մի բան ասվելու էր, ինչ-որ մի պատճառ բերվելու էր, ասելու էին՝ իսկ ինքը նախկինում ստեղ էր, իսկ ինքը էսինչ մարդու ամուսինն է:

Այն մարդիկ, որոնք շատ բուռն համացանցում քննարկում են տիկին Մակունցի թեկնածությունը, նրանց մեծ մասը  չեն կարող ասել նույնիսկ այսօրվա դեսպանի անուն ազգանունը»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչպիսի դեսպան կլինի Մակունցը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ ավելի շատ դուր է գալիս տիկին Մակունցը որպես խմբակցության ղեկավար ԱԺ-ում: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ես տեսել եմ իր աշխատանքը, իր կապերը, այն արձագանքները, որոնք ԱՄՆ մեր գործընկերներից գալիս էին հենց նույն պատերազմի ժամանակ տիկին Մակունից միջոցով: Ես  տեսել եմ, որ այդտեղ կա հնարավորություն ունենալ մի մարդ, որը կարողանում է նույն լեզվով՝ դիվանագիտական, քաղաքական, խոսել  մեր գործընկերների հետ»:

Տպել
Ամենաշատ