News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տնտեսությունը առաջիկա տասնամյակում կաճի նորմալ տեմպերով՝ սկսած 2021 թվականի կեսերից, երբ կորոնավիրուսի համավարակը վերահսկողության տակ առնվի: Այսպիսի կանխատեսումներով է հանդես եկել Կոնգրեսի բյուջետային վարչությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Անկուսակցական կառավարությունը հայտնել է, որ քանի որ միլիոնավոր ամերիկացիներ պատվաստվում են վիրուսի դեմ, «տնտեսության ընդլայնումը, որը սկսվել է 2020 թվականի կեսերին, կշարունակվի» մինչեւ 2031 թվականը:

Վարչության հայտարարության մեջ նշվում է, որ 20,8 տրիլիոն դոլար ծավալով ամերիկյան տնտեսությունը, որն աշխարհում ամենամեծն է, «կանխատեսվում է, որ 2021 թվականի կեսերին կվերադառնա նախահամավարակային մակարդակներին եւ 2025 թվականի սկզբին կգերազանցի իր ներուժը, այսինքն՝ առավելագույն կայուն մակարդակը»:

Վարչության կանխատեսումներով՝ ԱՄՆ-ում գործազրկությունը, որը դեկտեմբերին կազմել է 6,7 տոկոս, աստիճանաբար կնվազի մինչեւ 2026 թվականը, իսկ զբաղվածների թիվը 2024 թվականին կվերադառնա նախահամավարակային մակարդակին:

Աշխատանքի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ համավարակի պատճառով աշխատանքից հեռացված 22 միլիոն աշխատողներից շուրջ 10 միլիոնը մնում է գործազուրկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ