News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում մեր հովիվները հաճախ են խնդիր ունենում ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը։

«Ադրբեջանցիները մեր հովիվներին ասում են՝ հետ գնացեք, մեր հովիվներն էլ իրենց են ասում՝ հետ գնան։ Արոտավայրը կպած է սահմանին։ Հիմա կարգավորվել է, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց նա։

Անդրադառնալով GPS համակարգով տարածքների սահմանազատմանը՝ գյուղապետն ասաց. «GPS-ով են սահմանազատում իրականացնում, դա էլ չի համապատասխանում մեր քարտեզին։ Ինչն էլ որ հիմա մերը չի, էլի մերն է եղել։ Սահմանը մեծ է, ամեն օր մի ուղղությամբ զատում են իրականացնում»։

Գյուղապետի խոսքով՝ սահմանազատման արդյունքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից։

Հիշեցնենք՝ լուրեր էր շրջանառվում, թե ադրբեջանցիներն այս անգամ էլ գնացել են Ներքին Խնձորեսկ՝ GPS-ով ու քարտեզներով սահմանները ճշտելու համար։

Տպել
Ամենաշատ