News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվարի սկզբին Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո կողմերը որոշեցին վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը երկրների միջեւ:

Ենթադրվում է, որ երկաթգիծը կանցնի արեւելյան Ադրբեջանով եւ թույլ կտա Հայաստանին գործարկել 1992 թվականից ի վեր առաջին ուղիղ գնացքները դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ` ելք ունենալ դեպի Իրան: Բաքուն, իր հերթին կկարողանա կապ հաստատել  Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ եւ ելք ունենալ դեպի Թուրքիա:

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները հայտարարությամբ դիմել են Ռուսաստանի Պետդումային` հայտնելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:

Թեման առաջին անգամ չէ ծագել. այն քննարկվել էր ավելի քան 10 տարի առաջ եւ նույնիսկ եռակողմ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում ընդգրկվել էին Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի ներկայացուցիչներ, Sputnik ռադիոյի եթերում ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:

«Լուրջ քննարկումներ եղան, բայց այդ ժամանակ չկարողացան համաձայնության գալ, քանի որ վրացական կողմը պնդում էր, որ Աբխազիայի երկաթուղու հատվածը, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, պետք է վրացական երկաթուղու աբխազական հատված կոչվեր: Մեր կողմը համաձայն չէր դրան»,- ասել է Շամբան:

Նա նշել է, որ տարածաշրջանում բախվել էին մեծ խաղացողների շահերը, եւ այն ժամանակ ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը կտրված լինի Հարավային Կովկասից: «Այժմ, երբ հարց առաջացավ Հյուսիսային Կովկասով Ադրբեջան եւ Հայաստան երկաթուղային հաղորդակցությունը բացելու վերաբերյալ, տրամաբանորեն առաջացավ Աբխազիայի խորհրդարանի առաջարկը: Եթե ​​խոսենք Կովկասում խաղաղարար նախաձեռնություններ զարգացնելու ցանկության մասին, ապա, իհարկե, պետք է բացել բոլոր հաղորդակցությունները, պետք է շփվել եւ առեւտուր անել... Կարծում եմ, որ ժամանակն է խաղաղ գոյակցություն սկսել մեր տարածաշրջանում, իսկ դրա երաշխիքը տնտեսական գործընթացներն են, որոնցում կարող են եւ պետք է ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- ասել է Շամբան:

Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղու բացման հարցի վերբերյալ պետք է խոսել այդ թվում նաեւ Վրաստանի հետ, քանի որ այն պետք է շահագրգռված լինի նման հաղորդագրության բացման մեջ, կարծում է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ