News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 08
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Առնվազն 58 մարդ է մահացել ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետ կապված պատճառների հետեւանքով, գրում է New York Times-ը:

Ըստ թերթի՝ զոհերի թիվը «կարող է շատ ավելի մեծ լինել»: Թերթը նշում է, որ վիճակագրությունը ներառում է ցրտահարությունից կամ ածխաթթու գազի թունավորումից մահացած, ավտովթարներից վախճանված եւ խեղդված մարդկանց: Հաշվարկները ներառում են նաեւ տնային հրդեհների զոհերին: Մահացածների մեծ մասը Տեխասում են:

Անսովոր ցուրտ եւ ձյունոտ եղանակը ընդգրկել է Միացյալ Նահանգների մի քանի շրջաններ, առավել տուժածների թվում է Տեխասը: Poweroutage.com պորտալի համաձայն՝ երկրում 261,9 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել