News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային գործընկերները շատ շուտով կհամոզվեն, որ պետության պատվի պաշտպանությունը, օրենքի կատարումը եւ քաղաքականության ապաքրեականացումը նպաստելու են երկրում բեւեռացման որակյալ նվազմանը, հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Sputnik- Գրուզիան»:

«Այսօր մենք լսեցինք միջազգային գործընկերների մի ամբողջ շարք հայտարարություններ Նիկանոր Մելիայի կալանավորման վերաբերյալ: Մեզ համար հասկանալի է, որ միջազգային գործընկերները վախ ունեն՝ կապված Վրաստանում քաղաքական գործընթացների հետագա բեւեռացման հետ, ինչը կարող է քաղաքական համակարգը հեռացնել հարաբերությունների արեւմտյան ստանդարտներից: Սակայն մեր միջազգային գործընկերները շատ շուտով կհամոզվեն, որ դեպի բեւեռացման նվազում տանող ճանապարհն անցնում է հենց պետության անշեղ պաշտպանության, իրավական պետության իրականացման եւ օրենքի գերակայության սկզբունքների միջով»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ անցած տարիները ցույց են տվել, որ քաղաքականության մեջ հանցավորության հանդեպ պետության լոյալ վերաբերմունքը ոչ միայն խորացրել է քաղաքական գործընթացների բեւեռացումը եւ արմատականացումը, այլեւ պայմանավորել է խորհրդարանում սաբոտաժը, որը արմատական ընդդիմությունն իրականացրել է, չնայած միջազգայիրն գործընկերների բազմաթիվ կոչերին:

Կոբախիձեն նաեւ նշել է, որ եվրատլանտյան ընտանիքում գործում է պարզ սկզբունք, երբ քաղաքական գործիչը հանցագործություն է կատարում, օրինակ՝ ներխուժում է սահմանադրական մարմինների շենք, սնանկության է տանում բանկերը կամ հեռուստատեսությունը, բյուջեից տասնյակ միլիոններ է գողանում եւ այլն, նա քաղաքականության մեջ չի մնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «խորապես մտահոգված» է այսօր առավոտյան հիմնական ընդդիմադիր կուսակցության գրասենյակում դրա առաջնորդի կալանավորման վերաբերյալ կառավարության որոշմամբ, համապատասխան հայտարարությունը տարածել էր Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել էր, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կալանավորումը խորը մտահոգություն է առաջացնում:

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը հայտարարել էր ընդհանուր լեզու գտնելու որոնումը շարունակելու անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ