News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երբ ես առավոտյան կարդացի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, առաջինը որ մտածեցի այս էր՝ սա մեր լույս տղաների պահանջն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Սա մեր լույս տեղերքի կոչն է: Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր «Մարտի 1» է ուզո՞ւմ:  Դրանից խուսափելու մի տարբերակ կա, մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ եւ այնքան մնանք, որ այդ տղան հասկանա, որ ինքը Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է: Մենք արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը: Մենք միասնական ենք, քան երբեք:

Թուրքիայի ԱԳ նախարարն իր զորակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Մեր ԱԳՆ-ն ժամանակ ունի հանդես գալու հայտարարությամբ: Ժամանակ ունեն նրանք, որոնք գնացել են Հանրապետության հրապարակո, որ այդ ողորմելու հավաքին մասնակցեն: Դուք մարդ եք, շրջվեք եւ եկեք այստեղ: Ով կանգնի Նիկոլի կողքին, ներծծվելու է նրանով, դառնալու է Նիկոլ իր բոլոր հետեւանքներով: Այսօր պատմական օր է, մեր հաղթանակի սկզբի օրն է: Մենք հզոր Հայաստան ենք ունենալու, մեր տղերքը հենց այնպես չեն զոհվել»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ