News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, որովհետև առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Սա պատմական պահ է, որովհետև 21-րդ դարում Հայաստանը թուրքից ազատագրելու պահ է։ Թուրքը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, առաջին փուլով բերեց Արցախյան երկրորդ պատերազմը, որովհետև նպատակ ուներ Արցախը հանձնելու, դրա համար առաջին վայրկյանից վարկաբեկեց բանակը և բոլոր հերոսներին, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

Հիմա երկրորդ փուլն է։ Երկորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության, որովհետև Արցախն իրեն բավարար չէ, ինքը պետք է Հայաստանն էլ հանձնի»,- նշեց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, սակայն իր փոխարեն հանրապետության վարչապետ ընտրվի իշխող խմբակցության անդամ։

«Իրենք այսօր վախենում են ժողովրդից, և այդ վախի ներքո Նիկոլ Փաշինյանը կոչեցյալ թուրքը կարող է հրաժարական տալ և փոխարենն ընտրել իր ֆրակցիայից մեկ այլ թուրքի։ Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որևէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետև նույն թուրքն է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանը իրավապահ մարմիններին կոչ արեց հետևել Գլխավոր շտաբի օրինակին և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության բանակի կողքին պետք է լինի Հայաստանի մասին մտածող ցանկացած ոք։ Հիմա հերթն Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը և մյուս իրավապահ մարմիններինն է։ Դուք պարտավոր եք, ձեր հերթն է կանգնելու պետության կողքին։ Ազատագրենք մեր երկիրը թուրքից։ Հայաստանը թուրքին նվիրած ստահակը, հոգով հաշմանդամ վիժվածքը, մեր երեխեքի արյունը թափած ստահակն այս երկրում տեղ չունի»,- ավելացրեց Արփինե Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ