News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


​Ես քաղաքական ուժերին կոչ եմ անում՝ դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները։ Եկեք սկսենք խոսակցություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, Հանրապետության հրապարակում իր աջակիցների առջև ելույթ ունենալով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք։ Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք օրենքով»,– ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ ինքը կոնսուլտացիաներ կսկսի՝ այս իրավիճակը հանգուցալուծում գտնելու համար, միաժամանակ ընդգծելով , որ արտահերթ ընտրությունների թեման օրակարգից հանում է իրեն աջակցելու եկած քաղաքացիների կոչով։

Փաշինյանն անդրադարձավ նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու իր առաջարկին, որը նա ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինը դեռ չի ստորագրել։

«Այսօր ես Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում է պետական հեղաշրջմա՞նը։ Եվ երկրորդ ընտրությունը հետևյալն է. Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին իմ միջնորդությամբ շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, և հիմա հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոս վստահությամբ եմ վերաբերվել, Օնիկ Գասպարյանն ինքը թող ուղղակի դիմում գրի ու հրաժարական տա, գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել։ Պետք չի, Օնիկ ջան, պետք չի։ Կամ  նախագահն է ստորագրում հրամանագիրը կամ ինքը ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին։ Նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տալու»,– ասաց նա։

Փաշինյանը խոսեց նաև ընդդիմադիրների մասին՝ նշելով, որ իրենց թիկունքից խփել են։

«Ուզում եմ բացատրել՝ ինչի է այդպես եղել։ Ոչ թե այն պատճառով, որ մենք անխելք ենք եղել, մենք երբ այս հրապարակում հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ դա պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն, ասել ենք՝ բոլորը շանս պիտի ունենան, ոչ մեկի նկատմամբ վենդետա չենք արել, բայց ով կարողացել է, մեզ թիկունքից խփել է։ Դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է՝ մեզ խփել է, որ կարողացել է՝ պադնոժկա է արել։ Պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այդ շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Մենք երազել և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, իսկ նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք արդեն թղթի վրա պարտվել էին, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ ու ասում՝ հողերը ծախած է, սաղ պայմանավորված է, անիմաստ է կռիվը, փախեք։ Այդ փախնողներն եկան հրապարակ ու գրոհեցին Կառավարության շենքը»,,– ասաց նա։

Փաշինյանը  խորհրդարանական ուժերին և բոլոր ուժերին կոչ արեց իրար հետ որոշել քաղաքական խորհրդակցությունների օրն ու ժամը։

Հանրահավաքից հետո Փաշինյանն աջակիցների հետ երթ սկսեց Տիգրան Մեծի պողոտայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ