News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեմլին բավարարում են Երեւանից ստացված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրահանգման, որ իրեն սխալ են զելուցել «Իսկանդերի» մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շատ կարեւոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվեց»,- ասել է Պեսկովը:

Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» կամ «10 տոկոսով պայթած» հրթիռների մասին: Նա այդպես էր արձագանքել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե հայ զինվորականները կարող էին «Իսկանդեր»-ն օգտագործել ռազմական գործողությունների հենց սկզբում: Երկուշաբթի «Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով վարչապետի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը եւ «առկա փաստերի եւ տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ է զեկուցվել տվյալ իրավիճակի մասին»:

Ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի անզգույշ խոսքերից հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց: Ըստ ԶԼՄ-ների` Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը ծաղրել էր վարչապետին, ինչի համար նրան հեռացրեցին աշխատանքից, ինչից հետո աշխատանքից ազատվել առաջարկվեց նաեւ գլխավոր շտաբի պետին: Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն են տարածեցին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա հեղաշրջման փորձ համարեց եւ կոչ արեց իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը բարիկադներ կառուցեց եւ վրանային ճամբար խփեց խորհրդարանի մոտ, նրանք հակված չեն բանակցել իշխանությունների հետ եւ դեռ պահանջում են վարչապետի հրաժարականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ