News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի հայտարարությունն արվել է ոչ միայն Գլխավոր շտաբի ու գեներալների կողմից, այն արել է ամբողջ բանակը: Այս մասին մարտի 1-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ գնդի հրամանատարը չի կարող միանալ այն հայտարարությանը, որի հետ նրա անձնակազմը համաձայն չէ՝ եթե նա միացել է, նշանակում է նա խոսել է գումարտակի հրամանատարների, վաշտի հրամանատարների հետ, իսկ նրանք խոսել են իրենց զինվորների հետ: «Միայն դրանից հետո է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Հենց այնպես ոչինչ չի լինում: Եթե հայտարարում ես, նշանակում է, որ քո թիկունքում ինչ-որ մեկը պետք է լինի: Նրա թիկունքում մեր ամբողջ հայկական բանակն է: Սա արդեն վերջն է, այլեւս տեղ չկա: Մենք անպայման պետք է այս գործը հասցնենք ավարտին եւ շատ արագ:

Էրդողանի ու Ալիեւի մոտ մի տեսակ նյարդայնություն է հայտնվել, նրանք սկսել են հայտարարություններով հանդես գալ, անհանգստացած են: Չգիտես ինչու, միայն նրանց է անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Ինչո՞ւ։ Որովհետեւ հիշում են, որ հայկական բանակը նրանց հարվածել է եւ կհարվածի: Մենք ամեն ինչ անպայման կվերադարձնենք: Ես դիմում եմ իմ բոլոր նախկին ծառայակիցներին, վստահ եղեք, որ ժողովուրդը ձեզ հետ է: Ես իմ դիմաց տեսնում եմ տասը հազարավոր մարդկանց: Նրանք բոլորը ձեզ հետ են, նրանք սիրում են ձեզ եւ նրանք ձեզ չեն լքի»,- ընդգծեց գեներալ-գնդապետը: Յուրի Խաչատուրովն իր խոսքը եզրափակեց քաղաքացիների վանկարկումների ներքո. «Ազգ, բանակ, հաղթանակ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ