News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 2–ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու բոլոր առաջարկները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

«Ես համաձայնությունս տվել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,– ասաց նա։

Մարուքյանը համաձայնել է վարչապետի հետ հանդիպել, որպեսզի երկիրն այս ճգնաժամային վիճակից դուրս հանելու համար  ելքեր գտնեն։ Դիտարկմանը, որ իր նախապայմանը՝ բանակի եւ նախագահի դեմ հայտարարված «պատերազմը» դադարեցնելու վերաբերյալ, ուժի մե՞ջ է, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Իմ առաջարկը ամբողջական է, այն չունի մասեր, եւ այն պետք է քննարկել, դուք մտածում եք, որ գնալու եմ եւ իմ խոսքից հետ կանգնե՞մ»։

Մարուքյանն ասաց, որ եթե համաձայնություն ունենան վարչապետի հետ, ապա այս տարի հնարավոր է կազմակերպել ընտրություններ։ 

Հանրապետության հրապարակում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքին վարչապետը հայտարարել էր, թե ԳՇ պետի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների դրդմամբ։ Մարուքյանը վարչապետից պահանջել էր իր ասածը փաստող ապացույցներ հրապարակել։ Լրագրողների դիտարկմանը, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  գրել էր, որ ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը եւ հրապարակելու է, ԼՀԿ ղեկավարը նշեց, թե իր համար զարմանալի է, որ Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանի թելն է թելում։

«Եթե ձայնագրություն կա, թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի, այսինքն՝ Միքայել Մինասյանն օգնում է, որ Օնիկ Գասպարյանին վարկաբեկե՞ն, ես ուղղակի ապշած եմ»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվե են ուզում անել եւ ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ եւ կիսանախագահական համակարգի անցնումն էլ  հնարավոր տարբերակներից մեկն է, ԼՀԿ ղեկավարը շեշտեց, որ ինքը եւս կողմ է կիսանախագահական կառավարման համակարգին։

«Որովհետեւ այս պայմաններում մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի, այլ անցանք սուպերվարչապետականի, որը տապալեց ամեն ինչ։ Եթե իմ պատկերացրած կիսանախագահական համակարգի մասին է խոսվում, ես չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել, բայց այստեղ կարեւոր հանգամանք կա, թե ով է անում այդ հանրաքվեն, որովհետեւ դրան պետք է 600 000 կողմ քվե լինի, եթե դա անի անի այս իշխանությունը, այն կարող է տապալվել, որովհետեւ այդքան կողմ քվե անհնար է հավաքել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ