News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցը չի կարող չլուծվել մինչեւ կառավարման կիսանախագահական համակարգին հնարավոր անցման հարցով հանրաքվեն: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող «Իմ քայլը» դաշինքից ընտրված փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նրա հավաստիացմամբ՝ կառավարման կիսանախագահական համակարգին անցնելու առաջարկը կապված չէ Գլխավոր շտաբի շուրջ ընթացող գործընթացների հետ: Քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը մինչեւ երեկ պնդում էր կառավարման խորհրդարանական համակարգի արդյունավետությունը, սկսեց պնդել, որ երբ պետության ղեկավարը ցանկանում է աշխատանքից ազատել մարդուն, վակուում է առաջանում, իսկ կիսանախագահական համակարգն ունի թե՛ զսպումների, թե՛ հակակշիռների մեխանիզմներ:

«Կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտությունը բխում է այն իրավիճակներից, որոնց մենք բախվում ենք խորհրդարանում: Կիսանախագահական համակարգը նաեւ ավելի հարմար է այն պատճառով, որ նույն ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, ըստ էության, նախագահական ակումբներ են: Գործընթացը, ինչպես ասաց Փաշինյանը, կարող է սկսվել հոկտեմբերին, իսկ այս դրույթների հետ կապված գործընթացները, որոնք կարելի է փոփոխել առանց հանրաքվեի, կսկսվեն խորհրդարանում»,- հավելեց Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ