News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում Շվեդիայից ժամանած պատվիրակությունը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի կարող ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծում համարվել, եւ համապարփակ լուծում կարելի է ձեռք բերել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով քննարկման շրջանակներում: Այս մասին մարտի 2-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը հավելեց, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը նույնպես հաստատել է, որ մենք հեռու ենք Ղարաբաղի հարցը լուծելուց: «Մեզ համար առանցքային խնդիրներն էին ադրբեջանական ագրեսիայի եւ հայ գերիների վերադարձի հարցերը: Հայաստանի պատվիրակության անդամը բարձրացրել է ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման խնդիրը, ներկայացրել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստերը, Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում ռազմական ագրեսիան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:
Բարձրացվել են նաեւ հակամարտության մեջ վարձկաններին ներգրավման, ինչպես նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցերը: Նշվել է Ղարաբաղի ժողովրդի ազատ կամաարտահայտման իրավունքի կարեւորությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը»,- շեշտեց նա` հավաստիացնելով, որ հայկական պատվիրակությունն ամենաակտիվներից մեկն էր:

Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտության եւ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին խոսել են Շվեդիայից եւ Բելգիայից ժամանած պատվիրակությունները:

«Քանի որ շատերը չգիտեն տարածաշրջանում տիրող ողջ իրավիճակը, ես մի քանի կարեւոր փաստ ներկայացրեցի: Նշեցի, որ Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պահանջը, որը կապված է բանտարկյալների վերադարձի հետ: Բաքուն պետք է վերադարձներ նրանց, նույնիսկ եթե հայտարարության մեջ այդ մասին ոչինչ չասվեր: Բացի այդ, ես ներկայացրեցի այն փաստը, որ ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո էլ են գերիներ վերցնել` նրանց որպես «հանցագործներ» ներկայացնելով: Ես նաեւ հիշեցրեցի, որ Բաքուն մինչեւ հիմա տեղեկություններ չի տրամադրել պահվող հայ գերիների թվի մասին»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ