News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է հիշի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մասին, բայց չպետք է սրի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին մարտի 2-ին խորհրդարանական ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը:

Մասնավորապես, նա հիշեցրեց, որ մարտի 16-ին լրանում է Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյա, համաձայն որի Կարսը տրվեց Թուրքիային, իսկ Նախիջեւանն ու Ղարաբաղը հայտնվեցին  Ադրբեջանի «ժամանակավոր կառավարման» ներքո` 100 տարվա ժամկետով: Այդ համաձայնագիրը  Լենինի գլխավորությամբ Սովետական ​​Ռուսաստանի կառավարության կողմից ստորագրվել էր Թուրքիայի կառավարության հետ` Աթաթուրքի գլխավորությամբ: Սակայն այն ժամանակ այդ կառավարությունը միջազգայնորեն ճանաչված չէր: «Հետեւաբար, համաձայնագիրը չի կարող իրավական ուժ ունենալ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Նախիջեւանի կառավարումը սահմանված էր 100 տարի ժամկետով, Ռուսաստանն այժմ այդ տարածքում գործելու ավելի շատ իրավունք ունի, քան Թուրքիան»,- նշեց Կոստանյանը:

Ընդ որում, նա նշեց, որ Լոնդոնում մարտի 16-ին, անգլո-ռուսական համաձայնագրի համաձայն, այն ժամանակ արդեն Խորհրդային Հայաստանին արգելվեց որեւէ տարածքային պահանջ ներկայացնել հարեւաններին: Ապա հունիսի 4-5-ին ՌԿԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոն որոշում կայացրեց Ղարաբաղն ադրբեջանական ԽՍՀ-ին միացնելու մասին: Այդ որոշումը, պատգամավորի պնդմամբ, նույնպես չի կարող ուժի մեջ լինել, քանի որ կուսակցական մարմինը իրավունք չունի պետական որոշումներ կայացնել եւ չի կարող փոխարինել գործադիր իշխանությանը: «Ադրբեջանցի կոմունիստներին այստեղ աջակցեցին նրանց վրացի ընկերները: Դրա դիմաց ադրբեջանցի պատվիրակները քվեարկեցին Ախալքալաքի (հայաբնակ) եւ Ծալկայի (հույներով եւ հայերով բնակեցված ) շրջանների` վրացական ԽՍՀ-ի կազմում ընդկգրման օգտին:

Սակայն մենք չպետք է միամտորեն պարտադրենք գերտերություններին մեր նկրտումները եւ չպետք է անմտորեն անտեսենք հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կարեւորությունը: Ուստի պետք է գնահատել 102-րդ ռուսական ռազմակայանի, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցության կարեւորությունը, սակայն` միայն Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության ապահովման տեսանկյունից»,- հայտարարեց Կոստանյանը:

Այնուամենայնիվ, խորհրդարանականը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարեն այդ դավաճանական պայմանագրերի մասին, գոնե` ՄԱԿ-ի ամբիոնից, իսկ ժողովրդական դիվանագիտությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը` այս հարցը պատշաճ կերպով բարձրացնելու համար: «Դա պետք է անեն ոչ միայն Հայաստանի հայերը, այլ նաեւ ավելի քան 10 միլիոն հայերն ամբողջ աշխարհում»,- ասաց Կոստանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ