News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար անհասկանալի է, թե ինչից է առաջացել Գլխավոր շտաբի անհամաձայնությունը Կառավարության հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Ենթադրելի էր, որ եթե կար անհամաձայնություն, դա պետք է լիներ առնվազն պատերազմից հետո, կամ որոշակի ժամանակից հետո։ Բայց այս ընթացքում կարծեք թե ամեն ինչ սինխրոնաբար առաջ է գնացել, եւ Օնիկ Գասպարյանը համարվում էր իշխանության ամենավստահելի մարդկանցից մեկը։ Ինչ է հանկարծ պատահել, որ մենք հիմա պահանջում ենք Օնիկ Գասպարյանի հրաժարականը։ Նախ սրա պատճառը պետք է լինի  ու նաեւ այն, թե ի՞նչ եղավ, որ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ Կառավարության դեմ։ Կան հստակ մեսիջներ, որոնք բացված ու հստակ մեզ հասանելի չեն»,- նշեց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ուղղակի ցանկությունով այսօր ԳՇ պետ փոխելը համարում է վտանգավոր։

«Լինելով սահմանամերձ շրջաններն ընդգրկող մարզի ներկայացուցիչ, ինձ համար շատ կարեւոր է բանակի կայունությունը։ Եթե Օնիկ Գասպարյանը գնում է, ու իր հետեւից գնում են մյուս բարձրաստիճան սպաները, ո՞վ է նրանց փոխարինելու, մեր սահմանների  հարցն ինչպե՞ս է լուծվելու։ Այս հերթական արկածախնդրությունը չգիտեմ, թե ինչով կավարտվի»,– նկատեց նա։

Պատգամավորի խոսքով, օրինակ, ժամանակին  Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելը ճիշտ չէր, քանի որ նա «ապաշնորհ, անպատրաստ զինվորական էր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ