News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում հանուն ժողովրդի կոնսենսուսի գալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ, ՈւՀՄ երեւանյան շտաբի ղեկավար Ռուբեն Մակարյանը:

«Մեզ մտահոգում է Հայաստանում տիրող քաղաքական վիճակը: Բոլորը սպասում են, որ շուտով ներքաղաքական բարդ վիճակը կկարգավորվի, իսկ քաղաքական ուժերն ու ժողովուրդը փոխըմբռնման կհասնեն: Հայաստանի ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են դրված, որոնք պետք է լուծել»,-նշեց Մակարյանը:

Նշենք, որ Հայաստանում ներքաղաքական վիճակը լարվել է Ղարաբաղում պատերազմի ավարտից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որի արդյունքում Ադրբեջանին անցան 9 շրջաններ, որոնք 1994 թվականից վերահսկում էր հայկական կողմը (Ղարաբաղի շուրջ 7 շրջանները, ինչպես նաեւ Հադրութը եւ Շուշին):

Հայաստանի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, ԶՈւ Գլխավոր շտաբը, ինչպես նաեւ եկեղեցին, կրթական եւ մշակութային հաստատությունները պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ