News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիները նախօրեին ինժեներական աշխատանքներ են սկսել եւ խրամատներ են փորում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։

«Որոտանի հարակից տարածքի 2 հարկանի շենքը, որը թուրքերի ձեռքն է ընկել, այ դրա դիմացը քանդում են եւ ինժեներական աշխատանքներ կատարում։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, չգիտենք՝ ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրավունք չունենք ինչ-որ բան քանդել, որովհետեւ այդտեղ խրամատներ չպետք է լինեն»,- ընդգծեց Օհանջանյանը։

Որոտանի վարչական ղեկավարն ասաց, որ հայկական կողմից պաշտպանական ու ազգային անվտանգության մարմինները պետք է ճշտեն ու պարզեն, թե ինչ են ուզում անել ադրբեջանցիները։

«Գուցե իրենք արդեն զբաղվում են այդ հարցով, բայց ես չգիտեմ այդ մասին»,- նկատեց գյուղի վարչական ղեկավարը։

Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան։

«Նշենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։

«Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչեւ Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ