News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք շատ համբերատար ու կիրթ ազգ ենք. սրանից մոտ մեկ ամիս առաջ Իսպանիայում մի ռեպեր ձերբակալեցին, հարյուր հազարներով դուրս եկան փողոց երիտասարդները, մոլոտովի կոկտեյլներով, մեքենաներ վառելով պայքարեցին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը: Ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիեւը արհամարհանքով խոսում է հայերի մասին, այն վախեցած Ալիեւը, որ ծպտուն չէր հանում: Մենք համբերատար տանում ենք մեր պայքարը: Միգուցե դա լավ է, չգիտեմ: Այն մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը, բայց միացած չեն մեզ, անհամեմատ ավելի շատ են, քան այստեղ հավաքվածները: Տարբեր պատճառներով, ես կոչ եմ անում իրենց՝ էս հայրենիքը ձերն էլ է, միայն մերը չի: Չեք ուզում մեզ հետ համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք, ինչքան ցանցային լինի, անկանխատեսելի լին, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ մեր աչքի առջեւ մահանում է մեր պետությունը, ազգը. «Մեզնից է միայն կախված, որ ինչ-որ թափթփուկ, անպիտան մարդիկ ուղղակի նստել են ղեկին: Նախկին իշխանություններին մեղադրում էին, որ փող էին բաժանում ընտրությունների ժամանակ: Իհարկե, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, առնվազն 5-6 կուսակցություն փող էին բաժանում, որ գան պաշտոնի: Իսկ սա պետության փողը բաժանում է ոստիկանությանը, որ իրեն ծառայեն: Ո՞րն է ավելի մեծ հանցագործություն: Այսինքն իր միակ հենարանը մնացել է ոստիկանությանը փող բաժանելով պահել իշխանությունը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային, Վազգեն Մանուկյանն ասաց, որ դա պետք է լինի միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո. «Ոնց կարող է լինեն ընտրություններ ոստիկանական պետությունում: Մենք իրեն կհանենք, մի քիչ կկայունանա վիճակը, գոնե կիմանանք, որ դավաճններ չեն կառավարությունում, ընտրություններ կկազմակերպենք: Այս անգամ իսկապես արդար ընտրություններ կկազմակերպենք»:

Վազգեն Մանուկյանը խոսեց նաեւ այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ հիմա ԳՇ պետին ազատելու միջնորդության հարցով չի դիմել ՍԴ-ին. «Ես հարցնում եմ՝ ինչու: Իր պարտկանությունն է դա: Ինքը ոչ թե երեք օր պետք է սպասեր, հենց առաջին օրը պետք է դա աներ: Մենք պահանջելու ենք եւ ինքը պետք է կատարի այդ պարտքը: Եթե չի կատարում իր պարտքը, ապա Շուշիի անկումն իր խղճի վրա է:

Ասում են, եթե նախագահը չդիմի ՍԴ, ապա իրավաբաններն ասում են՝ այսպես կլինի, հետո կդիմեն վարչական դատարան: Բայց բանակն ի՞նչ կապ ունի դատարանների հետ. բանակը պետք է ասի՝ ես թքած ունենամ ձեր հրամանների վրա, ես հիմա խրամատում եմ, ինձ ով կարա ռազմաճակատից դուրս հանի: Ես կոչ եմ անում բանակին՝ դուք հիմա գտնվում եք ռազմաճակատում, ձեր մեջքի հետեւում  Հայաստանն է, ձեր որոշումից, ինչպես պատերազմի ժամանակ էր շատ բան կախված, նույնը հիմա է, պատերազմը շարունակվում է: Ոչ մի հրամանի պետք է չենթարկվեք, ինչ կորոշի այս դատարանը, ինչ կորոշի ՍԴ-ն, մենք դրանից արդեն անցել ենք: Պետությունը մահանում է եւ պետությունը փրկելը ցանկացած օրենքից բարձր է:

Լինենք քաղաքակիրթ, համբերատար, բայց չափավոր: Ով ասաց, որ ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն բարձրացնելու: Եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը պետք է ենթարկվի՞: Պետք է կարողանալ ոտքի կանգնել եւ անել այն, ինչ ուզում է: Պաշտպանեք ձեզ, հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք իրար հետ եւ մենք կհաղթենք»,-ընդգծեց Շարժման վարչապետի թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ