News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քրիստինե Կարապետյանի ութհոգանոց ընտանիքն արդեն 15 տարի բնակվում է հանրակացարանային մեկ սենյակում:

«Տան դուռը և պատուհանը փոխել ենք, տան տանիքը նորոգել ենք որոշ ժամանակ առաջ՝ բարեգործների հատկացրած գումարի միջոցով: Խոհանոցը նույն սենյակում է, ծորակ չունենք: Հեռուստացույցը չի աշխատում, որովհետև նախքան նորոգումը՝ անձրևի ժամանակ, ջուր կաթաց վրան»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Քրիստինե Կարապետյանը:

Քրիստինեն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, ամուսինն աշխատում է կահույքագործական արտադրամասում՝ որպես բանվոր:

«Եթե գործ է լինում, ամուսինս ստանում է 3-4 հազար դրամ ստանում է, ես էլ ամեն ամիս փարոս եմ ստանում: Մի կերպ ծայրը ծայրին ենք հասցնում»,- նշեց Քրիստինե Կարապետյանը:

Ընտանիքում կան 6 անչափաս երեխաներ՝ 4, 6, 8, 10, 12, 14 տարեկան, որոնցից չորսը հաճախում են դպրոց:

«Մայրիկս ապրում է մեր հարևանությամբ: Երեխաներս քնում են մայրիկիս տանը՝ գետնին, որովհետև այս փոքր սենյակում անհնարին է միասին քնելը»,- ասաց Քրիստինեն:

Քրիստինեի ընտանիքն ունի սննդի և գումարի կարիք, որպեսզի կարողանա բարեկարգել սենյակի պայմանները:

Քրիստինե Կարապետյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 098374003:

Տպել
Ամենաշատ