News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը. սա դառը իրականություն է, այն ինչ նա կարող էր իրականացնել ընդամենը մեկ օր առաջ և վկայակոչելով Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու ապօրինի առաջարկը ՍԴ վիճարկելով, նա փորձեց  ձեռքերը լվանալ և հիմա ամպագոռգոռ հայտարարություններ է անում, որ դիմելու է ՍԴ օրենքի դրույթը վիճարկելու համար և վկայակոչված է որպես առկա խոչընդոտներից մեկը ՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Անշուշտ իրավական տեսակետից սա ընթացք ունեցող գործողություն է, բայց այս լարված իրավիճակում այն հանգուցալուծում տալ չի կարող, որովհետև այս դիմումը դեռ ՍԴ–ն աշխատակարգային քննարկման պետք է ենթարկի, պետք է նաեւ պահովման միջոց կիրառվի, օրինակ, օրենքի դրույթը կասեցնելու տեսքով եւ այլն: Բայց այն, ինչ ստեղծելէ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին, հանրությանը եւ պետությանը տանում է բացահայտ առանց արգելքի անկման»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, Գլխավոր շտաբը եւ նրա պետը միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է ՀՀ տարածքային ամբողջակնությունն ու պաշտպնությունը. «Գլխավոր շտաբը, շտաբի պետը, բարձրագույն հրմանատարակն կազմը, կորպուսի հրմանատարները իրենց հայտարարությանը տեր լինելով չեն կարող Հայաստանի անվտանգությունը ստորադասել մի անձի քմահաճույքին: Այլ կերպ ասած, նրանք պետք է մնան իրենց դիրքերում եւ կարողանան խնդրի հանգուցալուծումը տեղափոխել քաղաքակիրթ ճանապարհ: Լուժման ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Իրավական եւ քաղաքական բոլոր գործընթացներն ածանցվում են երկրի անվտանգության հարցից: Երկի անվտանգությունը պահանջում է ԳՇ պետի եւ մնացած կազմի անխոչընդոտ աշխատանքը: Հետեւաբար առնց ցնցման, առանց արյունահեղության խնդրի լուծման ճնապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եւ դրա հիման ռաջիկայում երկխոսություն սկսելը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ճանապարհ ունի նաեւ ԱԺ-ն, որը կարող է հանել ռազմական դրությունը, պաշտոնանկ անել վարչապետին, եւ երկխոսություն սկսել քաղաքական ուժերի ու ժողովրդի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ