News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը մտադիր է մինչեւ 2030 թվականը 10 մլրդ դոլար ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, որը նա կներդնի իր Bezos Earth Fund էկոլոգիական հիմնադրամում: Այս մասին հիմնադրամի տնօրեն Էնդրյու Սթիրի հայտարարության վրա հղում հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ը:

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մինչ վերջերս 2020 թվականի փետրվարին Բեզոսի նախաձեռնած էկոլոգիական նախագծի մասին հայտնի էր միայն այն, որ ծրագիրն ուղղված է կլիմայական փոփոխությունների դիմակայմանը: Սթիրի խոսքով՝ Բեզոսի նպատակն է առաջիկա 10 տարիներին նախագծում ներդնել տարեկան գրեթե 1 մլրդ դոլար: «Earth Fund-ը ներդրումներ կկատարի գիտության ոլորտում, ոչ կառավարական կազմակերպություններում, կաջակցի տեխնոլոգիաների զարգացմանը, ներդրումների իրականացմանը, քաղաքականության եւ պահվածքի փոփոխությանը: Մենք ուշադրությունը կկենտրոնացնենք սոցիալական արդարության վրա, քանի որ կլիմայական փոփոխություններից մեծապես տուժում են բնակչության աղքատ եւ մարգինալիզացված խմբերը»,-ABC-ը մեջբերում է Սթիրի թվիթթերյան գրառումը:

Ավելի վաղ Բեզոսը հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում Սթիրի գործունեության հետ: Ինքը՝ Սթիրը, Amazon-ի ղեկավարին վստահեցրել է, որ կարդարացնի նրա հույսերը:

Փետրվարին Բեզոսը հայտարարել էր, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում չլքի Amazon-ի գործադիր տնօրենի պաշտոնն ու կզբաղեցնի տնօրենների խորհրդի գործադիր ղեկավարի պաշտոնը, կկենտրոնանա հիմնականում բարեգործական եւ գիտական գործունեության վրա: Բեզոսի կարծիքով՝ լավ ֆինանսական ցուցանիշներն ու ընկերության կայուն դրությունն իրեն թույլ են տալիս դա անել:

Forbes ամսագրի վարկածով Բեզոսն այս պահին աշխարհի ամենահարուստ մարդն է: 57-ամյա ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 170-180 մլրդ դոլար: Amazon-ից բացի, նա հիմնել է Blue Origin օդատիեզերական ընկերությունը եւ ամերիկյան The Washington Post թերթի սեփականատերերից մեկն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ