News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակը և ժողովուրդը պետք է միանան և միասին ելնեն պայքարի այդ պրոյեկտի դեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին ընդդիմության հանրահավաք–երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը` անդրադառնալով երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամին։

«Պրոյեկտ ես ասում էի դեռ այն ժամանակ, երբ դեռ Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն այդքան ուժեղ չէր։ Հիմա ակնհայտ է, թե ում պրոյեկտն է Նիկոլ Փաշինյանը առհասարակ՝ նա գլոբալիստական և թուրք–ադրբեջանական ուժերի պրոյեկտ է»,– ասաց Սահակյանցը։

Սահակյանցը նշեց, որ մարդիկ լուրջ չեն ընկալում այն վտանգները, որ այսօր կան Հայաստանում։

«Ժամանակի ընթացքում կորցրինք իրականության հետ կապը։ Իրական վտանգը տեսնելու խնդիր կա, կարծում եմ՝ դա է առաջին հերթին։ Այսօր եթե անգամ եռապատկենք Փաշինյանին սատարողների թիվը, դա կարող է լինել մոտավորապես բնակչության 7–10 տոկոսը։ Սյունիքը միանշանակ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, եթե Սյունիքը միանա շարժմանը իր ներկայությամբ, այդ դեպքում պարզ կերևա, որ նա այլևս չունի այն աջակցությունը, որ առաջ ուներ»– ընգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 10–ին «Հայրենիքի փրկության շարժումը»  հերթական հանրահավաքն է անցկացրել Բաղրամյան պողոտայում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքից հետո սկսվել է երթ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։

Տպել
Ամենաշատ