News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աննա Գրիգորյանը նշանակվել է Ալթայի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար: Այս մասին հայտարարել է Ալթայի Հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Միխայիլ Մաքսիմովը:

Նա նշել է, որ Աննա Գրիգորյանը կկատարի նախարարի պարտականությունները Սերգեյ Կովալենկոյի գործով քննչական գործողությունների շրջանում եւ մինչ նոր նախարարի նշանակումը, հաղորդում է Լեռնային Ալթայի նորությունների գործակալությունը:

Աննա Գրիգորյանը ծնվել է 1974 թվականին Հայաստանում: Նա վերապրել է Սպիտակի երկրաշարժը (1988 թ.), որի արդյունքում կորցրել է իր շատ հարազատների: Հենց այդ ժամանակ նա որոշել է բժիշկ դառնալ: Երկրաշարժից հետո ապրել է Գոռնո- Ալթայսկում, ավարտել է տեղի բժշկական ուսումնարանը, ապա՝ Ալթայի պետական ​​բժշկական համալսարանը: 2005 թվականին աշխատել է մանկաբարձ-գինեկոլոգ Հանրապետական հիվանդանոցում: 2020-ի հունիսին նա նշանակվել է Ալթայի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:   

Հիշեցնենք, որ Ալթայի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Կովալենկոն մեղադրվում է մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, հետաքննություն է անցկացվում: Մարտի 11-ին դատարանը նրան կալանավորել է երկու ամսով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ