News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակը ցույց տվեց, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թեեւ իր նախագահության օրերից առ այսօր շախմատ է խաղում, բայց վատ շախմատիստ է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ չնայած շախմատիստի իր բազմամյա կարիերային, Լեւոն Տեր-Պետրոսյանն ի վիճակի չէ ակնկալել շախմատային պարտիայի շարունակություն դեբյուտից հետո:

«Իշխանության հետ շախմատային պարտիայում էլ այսպես ստացվեց, բղավում էին, գոռում, թե իշխանությունները կատարում են իրենց պահանջները, եւ այսուհետ այդպես է լինելու, բայց իշխանություններն ասացին` վերջ, սա արեցինք, իսկ մնացածի հույս չունենաք: Ավելին, իշխանությունները միտումնավոր ուռճացրին ՀԱԿ-ի պոտենցիալը, որ հետո ավելի պարզորոշ ցուցադրեն նրա անզորությունը»,- հայտարարել է Սարգսյանը` ընդգծելով, որ քաղաքական ուժը, որն ի վիճակի չէ 30-50 հազար մարդ հավաքել հանրահավաքներին, քաղաքական դաշտում գործոն լինել չի կարող:

Նա թեեւ չի բացառել, որ ՀԱԿ-ը կարող է 10-15 տոկոս ձայն հավաքել խորհրդարանական ընտրություններում, եթե դա նրա քաղաքական պայքարի վերջնական նպատակն է: Ըստ Սարգսյանի, հենց Տեր-Պետրոսյանի սխալ շախմատային ռազմավարությունը հանգեցրեց ՀՀՇ-ի պառակտմանը:

Հիշեցնենք, որ ՀԴԿ-ն երբեք որեւէ խորհրդարանական ընտրություններում 1 տոկոսից ավելի ձայն չի հավաքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ