News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պիտի հաստատեր իմ ասածը, բա ի՞նչ պիտի աներ. ոնց կարող են ճշմարտությունը հերքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում, ասաց ԶՈՒ Գլխվոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ իրենք «ՍՈՒ-30» օդանավերը գնել էին, սակայն չեն հասցրել պատերազմից առաջ գնել դրանց հրթիռները:

Մինչդեռ ավելի նույն թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

Հարցին, թե ինչու՞ Փաշինյանը կրկին անդրադարձավ այս թեմային, այն էլ մարզային այցի ընթացքում, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե դուք այդ մարդուն կարողացել եք հասկանալ, երևի կկարողանաք մեկնաբանել, բայց ես այդ մարդուն չեմ կարող հասկանալ։ Մի օր մի բան է ասում, հաջորդ օրը լրիվ այլ բան։ Մեկը մյուսին հակասող։ Իմ ասած յուրաքանչյուր բան փաստերով հաստատված է։ Ոչ մի բան ես օդից չեմ ասել։ Ես էն մարդը չեմ, որ գիշերը երազ տեսնեմ, առավոտյան վեր կենամ հայտարարություններ անեմ։ Ամեն ինչ տակ կան փաստաթղթեր»:

Այդ դեպքում Ձեր դեմ քրեական գործ ինչի՞ համար են հարուցել հարցին ի պատասխան էլ նա փաստեց․ «Քրեական գործ հարուցել են պաշտոնական դիրքի չարաշահման համար»։ Հակոբյանը տեղյակ չէ նաև, թե այս պահին ինչ փուլում է իր դեմ հարուցած գործը։

Հիշեցնենք, որ պատերազմից անմիջապես հետո ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ։ Դրան հաջորդել էր ՊՆ կրկին հերքող հայտարարությունը, ապա Հակոբյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Հավելենք, որ Հակոբյանի բացահայտումներից հետո ՊՆ-ն նրա դիտարկումները համարել էր «ծայրահեղ վտանգավոր» և «հույժ գաղտնի» տեղեկությունների հրապարակում։ «Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին»,- նշված էր հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ