News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Բնական բաղադրիչներից կազմված նյութը, որն անվտանգ է առողջության համար եւ 24 ժամվա ընթացքում 90 տոկոսով լուծվում է ջրում, ստեղծվել են Հնդկաստանից եւ Ռուսաստանից մի խումբ գիտնականների կողմից:

Նյութը, հաղորդում է Ուրալի Դաշնային համալսարանի մամուլի ծառայությունը, հարմար է մրգեր, բանջարեղեն, թռչնամիս, միս եւ ծովամթերք փաթեթավորելու համար: Փորձարկումների արդյունքները նկարագրված են Journal of Food Engineering պարբերականում:

Մշակման հիմքում ջրիմուռներից՝ նատրիումի ալգինատից ստեղծված պոլիմերն է: Այն նույն E401 խտացուցիչն ու կայունացուցիչը, որը հանդիպում է նաեւ սննդի եւ կոսմետիկայի մեջ, ինչպես նաեւ օգտագործվում է մաշկի, ոսկորների, լյարդի եւ մկանների վերականգնման համար:

Ալգինատի մոլեկուլները միացվել են այլ բնական բաղադրիչով՝ ֆեռուլաթթվով: Դա դարչնաթթվի ածանցյալ է, որն, իր հերթին, ստանում են Դափնի ընտանիքի ծառերի տերևներում, ցողուններում եւ մշտադալար ծառի երիտասարդ ճյուղերում պարունակվող յուղից:
«Ֆեռուլաթթվի հակաօքսիդիչ հատկությունների շնորհիվ սնունդն ավելի երկար է թարմ մնում: Նյութի մեջ կարելի է բնական հակավիրուսային միջոցներ ավելացնել, ինրը եւս կերկարաձգի մթերքի՝ սխտորի, քրքումի, կոճապղպեղի պահպանման ժամկետը»,- պարզաբանում է ՈւԴՀ-ի օրգանական եւ կենսամոլեկուլային քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիգորի Զիրյանովը:

Հատկանշական է, որ նոր տեսակի նյութի թողարկման համար հատուկ սարքավորում չի պահանջվում. Արդյունաբերական մասշտաբով դրանք կարող են պատրաստվել սովորական թաղանթներ արտադրողների կողմից:

«Միակ պայմանն այն է, որ պոլիմերների արտադրության գործարանը պետք է համապատասխանի սննդամթերքի արտադրության ստանդարտներին: Եվ եթե մոտակայքում օվկիանոս կա, որը ջրիմուռների անսպառ աղբյուր է, ապա նորարարական նյութեր ստեղծելն էլ ավելի հեշտ կլինի»,- նշել է ուրալցի գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ