News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Այն ժամանակ, երբ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվեց, դրա հիմքերը չկային: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը: Դրա համար էլ ես դեմ քվեարկեցի: Թե չէ այստեղ տարբերվելու, անհարկի հակադրվելու խնդիր չկար: Ես այդպիսի հավակնություններ չունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞նց ռազմական դրություն հայտարարելու վտանգ չկար, երբ պտերազմ էր սկսվել, Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ Հայաստանի սահմաններին վտանգ չէր սպառնում. «Պատերազմն Արցախում էր, բբայց «Ռազմական դրության մասին» օրենքում հստակ նշվում է ՀՀ սահմանների անվտանգության մասին: Հիմա, երբ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանի վրա է գրոհում, պատերազմի վտանգը շատ տեսանելի է, ես գտնում եմ, որ պետք չի ռազմական դրությունը վերացնել: Հակառակը, պետք է ամեն ինչ անել սահմանների անձեռնմխելիությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար»:

Դիտարկմանը, ո եթե ռազմական դրությունը չհանվեր, ընտրություններ չէին կարող կազմակերպել, նա արձագանքեց. «Հենց դա է, այս իշխանության համար կարեւորը վերընտրվելն է, ոչ թե սահմանների անձեռնմխելիությունը»:

Պատգամավորը խոստովանեց, որ առաջ դեմ էր ռազմական դրությանը, քանի որ հիմքերը չկար, հիմա էլ դեմ է ռազմական դրությունը հանելուն, որովհետեւ պատերազմի վտանգը ակնհայտ է:

Լրագրողները հիշեցրին, որ ինքը նոյեմբերի 9-ի հրադադարից հետո եւս հայտարաում էր, որ պետք է ռազմական դրությունը վերացվի, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ չի հիշում, թե այդ ժամանակ նման ելույթ ունեցած լինի: «Եթե մեր սահմաններին վտանգ է սպառնում, պետք է մեր ուշադրությունը սեւեռվի դրա վրա, ոչ թե ասեն՝ բա ընտրություն ոնց անենք: Ջհանդամը, թե ընտրություն չի լինելու: Ինձ անձամբ շատ քիչ է հետաքրքրում ընտրությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ