News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ աճում են կորոնավիրուսային համավարակի պատճառով տնտեսության համար մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.14 տոկոսով կամ 2.4 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց  կազմելով 735.65 դոլար: Իսկ արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.2 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.18 դոլար:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր աճը փոխարինել է լավատեսության ալիքին, որն ավելի վաղ առաջացել էր ամբողջ աշխարհում պատվաստումների տարածման պատճառով: Ներդրողները անհանգստացած են տնտեսության հեռանկարի կապակցությամբ ընթացիկ տարում՝ որոշ երկրներում նոր սահմանափակումների ներդրման պատճառով:

Այս ֆոնին թրեյդերները նախընտրում են ռիսկի չդիմել՝ ներդրումներ կատարելով հուսալի ակտիվների մեջ, որոնց մեջ ավանդաբար մտնում է նաեւ ոսկին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ