News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մենք այնքան ուժեղ ենք, այնքան հզոր ենք, որ այդ ճիվաղը  ճիճվի նման սողալով գյուղից գյուղ է գնում, որ հանկարծ նորմալ մարդիկ չիմանան, որ ինքը մի տեղ կանգնած է, գնան հարց տան, ասեն՝ հը՞, տղեքրին սպանեցիր, Շուշին հանձնեցիր, էլ ի՞նչ ես ուզում մեզանից: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի բերանով մեզ հետ խոսում է Ռեժեփ Թայիփ Էրդողանը, որն ասում է. «Դուք մեզ տվեցիք ձեր 5 հազար տղերքին, տվեցիք Շուշին, մենք ձեզ դրա դիմաց տալու ենք 200 դրամանոց  ձեթ, 50 դրամանոց ձու, 200 դրամանոց բենզին: Եթե համաձայն եք այդ առաջարկին, համաձայնվեք, բայց ես գիտեմ, որ մեր ժողովուրդը այնքան լավն է, որ չի համաձայնելու, արդեն չի համաձայնել»:

«Սրանք մեզնից թաքուն Դուբյում, Դուշանբեում գաղտնի որոշեցին մեր տղաներին սպանել, Շուշին հանձնեն Ադրբեջանին: Հիմա նույն ձեւի գաղտնի որոշում են ամբողջ Հայաստանը հանձնեն Թուրքիային: Սրանք չեն մտածում, Նիկոլը չի մտածում, Ալենչոն չի մտածում, նրանց փոխարեն մտածում է Էրդողանը, որը խնդիր է դրել կուլ տալ ամբողջ Հայաստանը: Նրանք արդեն պարզ ասում են՝ Թուրքիային ուրիշ աչքերով նայեք»,-ասաց Գեղամ, Նազարյանը:

Նա ընդգծեց, որ պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն ամբողջ երկրով մեկ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հասկանան, որ իրենք ընտրությունով որեւէ շանս չունեն«Լավագույն ելքն իրենք համար մի գիշեր թաքուն փախնելն է երկրից: Բայց խաչնեն էլ, հետ ենք բերելու եւ կոխելու ենք այն ծակը, որտեղ 100 տարի պետք է տառապեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ