News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեւական ժամանակ իրականացվում էր քաղաքական հետապնդում: Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Հայելի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ հոդվածը նախատեսում է «սահմանադրական կարգի տապալում», նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել հենց այս հոդվածով:

Ի պատասխան իշխանությունների հնարավոր արձագանքի մասին հարցին՝ փաստաբանը նշեց, որ ինքը ոչ մի բան չի կարող կանխատեսել. «Դե, ո՞վ կարող էր պատկերացնել դատարանների շրջափակումը կամ Սահմանադրական դատարանի առջեւ ցույց կազմակերպելը եւ դատավորներին վիրավորելը: Կամ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը`անցանկալի որոշման պատճառով, եւ հասցեն ու հեռախոսահամարը տրվել էին ամբոխին` համապատասխան գործողությունների համար: Բառի վատ իմաստով, այս մարդկանց երեւակայությունն անսահման է: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեն նրանք՝ ավելի զո՞ւսպ, թե՞ ավելի գռեհիկ»:

Փաստաբանը հայտնեց, որ ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ քննարկել Սահմանադրական դատարանի որոշումը եւ հետագա գործողությունները: Ինչ վերաբերում է նախկին նախագահի տրամադրությանը, փաստաբանի խոսքով, ինքն իր պաշտպանյալի մոտ տրամադրության փոփոխություն չի նկատել ո՛չ կալանավորվելու, ո՛չ ազատ արձակվելու ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ