News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի մաքսային ծառայության աշխատակիցները առգրավել են ամֆետամինի տեսակ հանդիսացող կապտագոնի ավելի քան 1,3 միլիոն հաբ, որը թաքցրած է եղել Թուրքիայի հարավային Իսքենդերուն նավահանգստից ժամանող բեռի մեջ, հաղորդում է Saudi Gazette-ը:

Սաուդյան Արաբիայի մաքսային գործակալները բարձի նման իրեր են հայտնաբերել ռենտգենյան պատկերի շնորհիվ, որը ցույց է տվել նաեւ, որ հաբերը տեղադրված են մորթուց հագուստի աստառի մեջ: Իրավապահ մարմինները դրանց բռնագրավումից անմիջապես հետո ձերբակալել են հաբերը ստանալու մեջ կասկածվողներին:

Իրավապահները նաեւ հայտնել են, որ առգրավվել է, ընդհանուր առմամբ, 12,5 միլիոն հաբ: Նշենք, որ Միջերկրական ծովի ափին թուրքական Հաթայ նահանգում գտնվող Իսքենդրունը հաճախ առաքման կետ է հանդիսանում թմրանյութերի մաքսանենգության համար: Անցյալ տարի թուրքական ոստիկանությունը քաղաքում առգրավել էր 9200 արգելված հաբ, ինչպես նաեւ այլ թմրանյութեր, որոնք նախատեսված են Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող սպառողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ