News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթ 45 մարդ է զոհվել Տանզանիայի հանգուցյալ նախագահ Ջոն Մագուֆուլիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Տանզանիայում Մագուֆուլիին շատերն էին հարգում՝ ղեկավարման նրա կռվարար ոճի եւ կոռուպցիայի դեմ պայքարի համար, թեեւ ընդդիմության առաջնորդները քննադատում էին նրան COVID-19-ի համավարակի նկատմամբ թերահավատության համար: Մագուֆուլին քննադատության էր ենթարկվում նաեւ աֆրիկյան եւ միջազգային առողջապահության ոլորտի որոշ մասնագետների կողմից՝ դիմակները, պատվաստումները եւ հիվանդության տարածումը կանխելու այլ միջոցները չխրախուսելու համար:

Դար-էս-Սալամեի «Ուհուրու» մարզադաշտում, փորձելով մոտենալ Մագուլֆիի մարմնին, որոշ մարդիկ բարձրացել են պատի վրա, որը փլուզվել է՝ առաջացնելով հրմշտոց, ինչը 45 մարդու մահվան պատճառ է դարձել:

Մագուֆուլիին հուղարկավորել են որպես հերոսի՝ ուրբաթ օրը նրա հայրենի քաղաք Չաթոյում նախագահի դագաղը հողին են հանձնել ռազմական գեներալները, ինչին հաջորդել է հրազենի 21 համազարկ։

Մագուֆուլին COVID-19-ի հանդեպ Աֆրիկայի ամենավառ թերահավատներից մեկն էր: Չնայած կառավարությունը մարտի 17-ին հայտարարել է, որ նա սրտի անբավարարությունից է մահացել, ընդդիմության առաջնորդները ասում են, որ նա մահացել է COVID-19-ի հետեւանքով բարդություններից:

Մագուֆլիից հետո նախագահի պաշտոնը ստանձնել է փոխնախագահ Սամիա Սուլուհու Հասանը՝ դառնալով Տանզանիայի առաջին կին նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ