News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փաստ է, որ երբեք չի կարող բարեկամ լինել մեզ մի պետություն, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը եւ հայ ազգին զրկել է իր բնօրրանից։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսին նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Վերլուծաբանն այդ խնդիրը դիտարկեց մի քանի հարթություններում․ «Ինչքան տարիներ ուզում է՝ անցնեն, ինչ հարաբերություններ ուզում է՝ հաստատվեն, այդ պետությունը երբեք չի կարող դառնալ հայ ազգի բարեկամ։ Ոչ բարեկամն ու թշնամին որոշակի առումով տարբեր բաներ են։ Թշնամություն անելը դա բարդ գործընթաց է, դու պետք է քեզնից լուրջ բան ներկայացնես, որ կարողանաս թշնամություն անել։ Եթե ուզում ես թշնամություն անել, ապա պետք է ունենաս հզոր բանակ, հզոր տնտեսություն, ռեզերվներ, որ կարողանաս իրական թշնամություն անել։ Այս պարագայում մի տեսակ զավեշտալի է հնչում, որ մի ազգ, որի բանակն այսօր բնաջնջված է, գտնվում է տնտեսական ծանր վիճակումմ քաղաքական կոլապսի մեջ, կիսաանկախական վիճակում։ Հարց է, թե այսօրվա Հայաստանը լիարժեք սուվերե՞ն է, հայտարարում է, որ ինքը ունի թշնամիներ։ Դա բացատրենք այնպես, որ ընչազուրկ Լեյլա տատին հայտարարի՝ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանն իր թշնամիներն են»;

Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ եթե պետությունն ուզում է թշնամություն անել, ապա պետք է օր առաջ վերականգնի բանակը, տնտեսությունը, պետականությունը․

«Թուրքիան մեր նկատմամբ իրականացնում է թշնամություն այս 30 տարիների ընթացքում, թողնենք Եղեռնը, նա փակել է սահմանը․ դա քաղաքական թշնամական ակտ է։ Այս ընթացքում նա մշտապես զինել է մեր հակառակորդ Ադրբեջանին եւ ոչ միայն զինել, այլ նաեւ մասնակցել է Ադրբեջանի կողմից եւ՛ Արցախյան առաջին պատերազմին, երկրորդ պատերազմին էլ ադրբեջանական բանակի համակարգողներից մեկն է եղել։ Այսինքն՝ պետությունը ցույց է տալիս, որ ունի ռեսուրսներ, կարողանում է հայ ազգի դեմ շարունակել թշնամությունը»։

Նա շեշտեց՝ զավեշտալի է, որ քաղաքական որեւէ գործողություն հայ ազգը երբեք չի արել վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի նկատմամբ․ «Այս  30 տարիների ընթացքում գնացել եւ ստորագրել է այդ հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունը, որը հենց նախատեսում էր հարաբերությունների վերականգնում, որն էլ վերջում Թուրքիան չընդունեց։ Եթե դու այդ պետությանը դիտարկում էիր թշնամի, այն ժամանակ անգամ պետք է չստորագրեիր։ Այնքան խեղճ ու կրակ է եղել հայ ազգը, որ անգամ մոռանալով Եղեռնը եւ մնացածը, ինչ-որ տասնյակ հազարավոր մարդիկ մինչեւ օրս Թուրքիայում չարքաշ աշխատանք են կատարում․ հասկանում եմ՝ մարդիկ ինչ վիճակում են մարդիկ։ Երկրորդ պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո չի կարողանում թշնամանք անել։ Սահմանին 10 մետրի վրա կանգնած են ադրբեջանցիները, որոնք ծաղրում են, քարեր են նետում, հայ գյուղացու անասուններին են տանում․ ոչ մի պատասխան չկա։ Եթե չկա պատասխան, ուրեմն այդ թշնամական գործողությունն էլ չկա։ Ես հասկանում եմ հայ գյուղացուն, պետք է արանքում հայկական զորք կանգնած լինի, ու այդ զորքն իրականացնի այդ քաղաքական թշնամանքը։ Այսօրվա դրությամբ հայկական սահմանի վրա այս եւ այն կողմից կանգնած է ռուսական զորքը։ Այսօրվա դրությամբ ռուսական զորքն է կարողանում 100 տոկոսով ապահովում հայ ազգի անվտանգությունը»։

Վերլուծաբանի խոսքով՝ այդ պարագայում հայ ազգը չի որոշում՝ ով է իր թշնամին, կամ ոչ թշնամին, դա որոշում է Մոսկվան․ «Մոսկվայում են որոշելու, թե հայերն ում հետ թշնամություն անեն, որովհետեւ Մոսկվայում շատ հանգիստ հայերին բացատրելու են, որ երեխեք ջան, եթե դու սրա-նրա հետ թշնամություն ես անում, ու նրանց զորքը հարձակվում է, արանքում կանգնած է իմ զորքը, առաջինն իմ զինվորն է տուժելու։ Ինչ եք կարծում, Մոսկվան թույլ է տալու՝ հայերն ինքնուրույն որոշեն, թե  ո՞վ է հայ ազգի բարեկամը կամ թշնամին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ