News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առանց ընդդիմության ԱԺ-ում ընտրական օրենսգիրք փոխելը  ի սկզբանե  ընտրությունների լեգիտիմությունը դնում է կասկածի տակ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխող ուժը ցանկանում է Ընտրական օրենսգրքում ներդնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգը, որտեղ ընտրողը քվեարկում է այս կամ այն կուսակցության ցուցակի օգտին, սակայն չի կարող այդ ցուցակում փոփոխություններ առաջարկել:

«Սա նաեւ արվում է նրա համար, որ մասնակցությունը նվազի, որովհետեւ եթե պատկերացնենք 1,2 մլն ընտրողի մեջ Նիկոլ Փաշինյանը տանում է 300 հազար ձայն, դա մի տոկոս է, եթե տանում է 1 մլն ձայնից 300 հազար ձայն, դա մեկ այլ տոկոս է: Հետեւաբար, իրենց պետք է, որ մոտիվացիա չլինի ընտրություններին գնալու: Ռեյտինգային ընտրակարգի դեպքում ժողովուրդն իրավունք է ստանում քաղաքական էլիտա ձեւավորելու: Նրանք, ըստ էության չեն թողնում, որ նոր ուժեր մասնակցեն, նոր մարդիկ ներգրավվեն, եւ կուսակցապետերը որոշեն, թե ով որտեղ է լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԼՀԿ-ն խախտի պայմանավորվածությունը եւ վարչապետի թեկնածխու ռաջադրի՝ հաշվի առնելով, որ իրենք արդեն խաղի կանոն են փոխում, Մարուքյանն ասաց. «Եթե դիմացինդ խաբում է, դու ասում ես, որ ինքը վատն է, իսկ եթե դու ես նույնը անում, դու դառնում ես իր նման: Ես չեմ պատրաստվում իմ հանրային խոստումը չեղարկել: Քանի որ ես գիտեմ, որ այս ընտրությունների արդյունքներով Հայաստանում լինելու է փոփոխություն, եթե ընտրությունները չեն կեղծում, հետեւաբար ոչ մի հիմք չկա ընտրությունները հետ գցելու համար: Դա միայն իրենց է ձեռնտու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ