News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները վախենում են հրապարակել ապրիլյան պատերազմի հանգամանքների սեփական հետաքննությունը: Այս մասին «Հայելիի» հետ հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:

Մինչեւ 44-օրյա պատերազմը եւ դրա ընթացքում ներկայիս իշխանությունների գործողությունների հետաքննությունը թողնելով դատարանին եւ քննչական մարմնին՝ Զաքարյանը շեշտեց, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի արդյունքները չեն հրապարակվում այն պատճառով, որովհետեւ դրանք հստակ ցույց են տալիս, որ Փաշինյանն ու իր թիմը վերջին 5 տարիներին ժողովրդին խաբել են:

Քանի որ, եթե արդյունքները հրապարակեն, ստիպված կլինեն խոստովանել, որ ՀՀԿ-ն ոչ մի բանում մեղավոր չէ, որ բանակը բահերով չի կռվել, որ մատակարարումները կարգավորված էին՝ սնունդից մինչեւ սպառազինություն, որ իր իսկ ագրեսիայի սանձազերծումից 4 օր անց Ադրբեջանը խաղաղություն խնդրեց:

«Եվ ի պատասխան «անհրաժեշտ միջոցներ ընդունվեցին», սորոսական կազմակերպությունները փողեր ներդրեցին: Ապրիլյան պատերազմից հետո Ալիեւը հայտարարեց, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո Ալիեւը տեղեկացրեց այն մասին, որ Զանգեզուրը կդառնա թյուրքական աշխարհը միացնող միջանցք: Սա նիկոլիզմի շնորհիվ: Ահա, թե ինչից ինչի հասան: Նիկոլը ստով եւ ուղեղների լվացմամբ հասել է դրած նպատակին»,- հայտարարել է Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ ամենամեծ խնդիրն այն էր, որ կուսակցությունը չէր խոսում իր ձեռքբերումների մասին: Ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնք նվազագույն պարտականությունների կատարումը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում, ՀՀԿ-ն դա իր պարտքն էր համարում:

Նախկին փոխնախարարը հիշեցրեց, որ երկիրը միաժամանակ լուծում էր խնդիրները եւ զարգանում, հարաբերություններ հաստատում, որպես գործոն էր հանդես գալիս: «ՀՀԿ-ն երբեք չի դրել իրեն գովաբանելու նպատակ: Պոպուլիզմը մեր կարգախոսը չէ»,- շեշտեց նա:

«Թող Նիկոլը ցույց տա, թե 3 տարում է ով է ընդհանրապես ուշադրություն դարձրել Հայաստանին»,- ցավով արձանագրեց Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ