News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ամբողջ Շիրակի մարզը պարալիզացված է այս պահին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ծնողները երեկ ունեին պայմանավորվածություն ժամը չորսի վարչապետի հետ հանդիպման, բայց կարծես թե չեն գալիս հանդիպման և պահանջում են, որ վարչապետն ինքը գնա այնտեղ։ Ծնողները բավականին գիտակցած են մոտենում այդ հարցին, և եթե երեկ չլիներ այդ խաբկանքը, կեղծիքը, այսօր դժվար թե փողոցներ փակվեին։ Զուտ մարդիկ, անելանելի վիճակից ելնելով, այդ ծայրահեղ քայլերին են դիմում»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ գերիների հարազատները առավոտից փակել էին Երեւան–Գյումրի ավտոճանապարհը եւ  պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր։

Նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր, որ գերիներ են վերադառնում Ադրբեջանից, սակայն թիվ չէր նշվել։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ