News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:

«Կարծում եմ, որ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները] կարող էին օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակն ունի փորձ եւ արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների ռեգուլյար հանդիպումների պրակտիկան կարող է վերսկսվել, ինչը միջազգային շոշափելի ռեզոնանս կստանար»,- ասել է Կարասինը:

Նա հավելել է, որ այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ. ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհվածների մարմինների, փախստականների վերադարձ եւ նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծում: Սուր է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքի եւ դրան հարակից տարածքների ականազերծման հարցը:

Կարասինի կարծիքով, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ հնարավոր կլինի կողմերի միջեւ վստահություն հաստատել. «Կոնկրետ քայլեր արդեն ձեռնարկվել են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ քաղաքական հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են, լուծումներ են որոնվում: Եռանդով աշխատում է եռակողմ հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով՝  տնտեսական, տրանսպորտային եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները քննարկման համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ