News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 (մոտ 2 կմ) ճանապարհահատվածը:

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինաշխատանքներն  իրականացնում  է  «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Հողային աշխատանքներն այս ճանապարհահատվածում մոտենում են ավարտին‚ կապալառուն սկսում է վաքերի կառուցման‚ ենթահիմքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։

Շինարարությանը զուգահեռ՝ կապալառուն օրվա ընթացքում նորոգվող ճանապարհին պարբերաբար կատարում է ջրցանում՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։

Հ46-Խոտ կմ0+000 -կմ1+963 ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Այս ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Խոտ գյուղի հարակից տարածքում է գտնվում պատմական եկեղեցիներ, քարանձավներ‚ մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ