News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը երբեք այսքան անինքնասեր ու անինքնիշխան չի եղել. դրա պատճառները պետք է փնտրել Հայաստանի բոլոր այն շրջաններում, որտեղ Նիկոլը 2018-ին 70 տոկոսից ավել ձայն ստացավ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը ցավով արձանագրեց, որ այսօր Ռուսաստանը մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորն է. «Նայեք, թե ինչ քաոս է մեր բանակում, ինչպիսի պայմաններում են մեր զինվորները շարունակում ծառայել, ռեֆորմների անվան տակ ինչ են անում: Հայկական բանակն այսպես բրախած երբեք չի եղել: Մոսկվան ՀՀ գոնե ֆիկտիվ պետականության միակ երաշխավորն է: Մոսկվայից կարելի է ակնկալել միայն մի բան, որ նա չխառնվելով Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ, օգնի Հայաստանին ոտքի կանգնել»:

Աշոտյանն անդրադարձավ տեսակետին, թե եթե ընդդիմությունը Հայաստանում գա իշխանության, եռակողմ հյտրարությունը վերանայվելու է՝ ասելով. «Առանց Մոսկվայի աջակցության Հայաստանը չի կարող ոտքի կանգնել: Հետեւաբար, խոսել այն մասին, որ հակամարտության շրջանակներում Հայաստանը կարող է նոր հավակնություններ ունենալ, կարելի է միայն, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի ու Մոսկվան մեզ օգնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ