News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2020 թվականի տնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նաև աշխատանքի շուկային։ Անցած տարի մոտ 22 հազար տնտեսվարողներ դադարեցրեցին իրենց գործունեությունը, ինչի արդյունքումշուրջ 47 հազարով կրճատվեց զբաղվածների թիվը, և աշխատանք կորցրած 28 հազար մարդ համալրեց նպաստառուների շարքերը։ Ուշագրավ է, որ առաջին հերթին փակվեցինցածր վարձատրվող աշխատատեղերը, որոնց համար անհրաժեշտ չէր բարձր որակավորումը և մասնագիտացումը։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2020 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3,9 տոկոսով, այդ թվում՝ պետական հատվածում՝ 5,3 տոկոսով, իսկ մասնավորում՝ 3 տոկոսով։Հետաքրքրական է միջին աշխատավարձերի դինամիկան ըստ ոլորտների։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաշատն աճել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 11,7 տոկոսով, իսկ ամենամեծ աշխատավարձի կրճատումը գրանցվել է կացության և հանրային սննդի ոլորտում՝ 7,9 տոկոսով, ինչը պայմանավորված է ռեստորանների, սրճարանների և հանրային սննդի այլ օբյեկտների գործունեության սահմանափակումներով և պահանջարկի կրճատմամբ։

Ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝646563  դրամ, իսկ ամենացածր՝ հանրային սննդի ոլորտում՝ 91 298  դրամ։

Ըստ ոլորտների՝ միջին աշխատավարձերի դինամիկան թույլ է տալիս գնահատել նաև տնտեսության ճյուղերի իրական վիճակը, և դրա ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա։

2020 թվականին Հայաստանի համար առաջնահերթ համարվող գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ներգրավված է աշխատուժի շուրջ 30 տոկոսը,գրանցվել է միջին աշխատավարձի 1,4 տոկոս կրճատում։ Նույն պաշտոնական տվյաներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճելէ 1,4 տոկոս։ Ստացվում է, որ գյուղատնտեսության ոլորտը պաշտոնական թվերով աճել է, իսկ այդ ոլորտում աշխատողների վաստակը՝ նվազել։

Հայաստանի տնտեսության կառուցվածքի և որակի բնութագրական ցուցանիշ է հանքարդյունաբերության ոլորտում տիրող վիճակը։ Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականին հանքարդյունաբերությունն աճել է 11,6 տոկոսով, այն դեպքում, երբ այս ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը նվազել է 4,4 տոկոսով՝ կազմելով 455 465 դրամ։ Հետևաբար,  հանքարդյունաբերության աճից նույնիսկ չեն օգտվել այս ոլորտի աշխատողները։Սակայն պետք է նկատել, որ մեր երկրի հանքարդյունաբերության աճը հաջորդ սերունդների հաշվին է, այսինքն հիմա գերշահագործվում է մեր երկրի ընդերքը, առանց մեծ օգուտներ տալու բնակչությանը։

Միանշանակ, ողջունելի է շինարարության ոլորտում աշխատողների աշխատավարձերի 8,7 տոկոսով աճը, ինչը հիմնականում պայմանավորված է պետական ֆինանսավորմամբ ասֆալտապատման աշխատանքներով։

Անշուշտ, կարևոր է նաև կրթության ոլորտում աշխատավարձերի 6 տոկոս աճը, սակայն այսբնագավառում աշխատողների աշխատավարձը դեռ մնում էամենացածրերից մեկը(128 805 դրամ)։ Օգտակար հանածոներով աղքատ և շրջափակման մեջ գտնվող երկրի համար կրթությունը, փորձագետների համոզմամբ, զարգացման հեռանկարն ապահովող միակ գործիքն է։

Մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում ճիշտ որոշումներ կայացնելու համար օգտակար է իմանալ նաև, որ ամենաբարձր վարձատրվող ոլորտներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ֆինանսական և ապահովագրության ոլորտները։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ 2020 թվականի ճգնաժամի ընթացքում առաջացած վնասները և օգուտները անհավասարաչափ են բաշխվել աշխատաշուկայում, ինչը կարող է էլ ավելի խորացնել եկամուտների բևեռացվածությունը։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ