News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են մտցրել մսաղացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը։

«Երեխաներին խաբել եւ դիրքերում ասել են, որ տանում են պահեստ։ Մինչեւ մեր երեխաներին տեղափոխելը, 10–րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը թշնամու վերահսկողության ներքո է, հրաժարվել է, ասելով՝ ինչ դատաստան ուզում եք իմ նկատմամբ արեք, ո՛չ ես կգնամ, ո՛չ էլ իմ տղաներին կուղարկեմ։ Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են  մտցրել մսաղացը։ Մենք ԱԱԾ–ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն այդ ժամանակվա ՊԲ հրամանատարին՝ Ջալալ Հարությունյանին, որովհետեւ հրամանը ինքն է տվել։ Տեսնենք՝ ինչի համար են իմանալով հանդերձ, որ տարածքը մերը չէ, մեր երեխաներին տարել են մսաղաղ»,– վրդովված ասաց զոհվածի հայրը։

Նա նշեց, որ իր ձեռքի տակ է այդ հրամանը եւ անհրաժեշտության դեպքում դա կարող են ներկայացնել ԱԱԾ։

«Մեզ ոչ մի պատասխան չեն տվել, թե ինչ պատճառաբանությամբ են տարել մեր երեխաներին։ Այն տպավորությունն է, որ չեն էլ հետաքրքրվում։ Իսկ կոնկրետ իմ կարծիքով՝ թուրքերի հետ նախօրոք պայմանավորված են եղել, որ «այսքան մարդ բերենք, այսքան գումար տվեք», դրանից առաջվա գումարտակը գնացել է, մազապուրծ է եղել ու հետ եկել, հիմա ինչի համար են հաջորդ օրը երեխաներին տարել մտցրել մսաղացը»,– նկատեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…
Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Արտակ Զաքարյան
Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն…
Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում․․․
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…
Ֆոտոռեպորտաժներ