News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումը ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների ծնողներին չի գոհացրել։ Նրանց մի մասը շարունակում է մնալ Կառավարության շենքի ներսում, իսկ մասը դուրս է եկել։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց հանդիպումից դուրս եկած ծնողներից մեկը։

Նրա խոսքով՝ Կառավարության շենքում ծնողները շարունակելու են մնալ այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցերին հստակ պատասխաններ չտրվեն։

«Յոթ ամիս է տանում, բերում են, բայց ոչ մի բան։ Այստեղ գնացեք, այնտեղ գնացեք, գնացեք ԴՆԹ–ների հետազոտման կենտրոն։ Ծնողներին ոչ մեկ ճիշտը չի ասում։ Յոթ ամիս է սպասում ենք, իրենց համար հեշտ է, իրենց երեխաներն իրենց կողքին են»,– վրդովված ասած մի կին։

Վարչապետի հանդիպման արդյունքներից դժգոհ մի տղամարդ էլ ասաց.

«Հույս ունեինք, որ Կառավարություն կա, բայց այս անձնավորությունը ի վիճակի չէ մեր հարցերին պատասխանել, մեր երեխաների մասին տեղեկություն տա, որ մենք իմանանք, թե մեր երեխաները որտեղ են, գերի են,  թե անհետ կորած։ Սուտ խոսքերով ճանապարհ է դնում, ասում է՝ աշխատում ենք, բայց սա աշխատանք չի, եթե չի կարողանում աշխատել, մենք ո՞ւմ դիմենք, մնում է, որ միայն Պուտինին դիմենք, ասենք՝ դու գնում ես Պուտինից խոսք ես բերում, որ անես, բայց չես կարում։ Գերիներ պիտի տային, սուտ խոստումներ տվեց, գնաց ու չբերեց։ Զինվոր ենք տվել, հիմա ումի՞ց պահանջենք»։

Նշենք, որ ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Որոշ ժամանակ շենքի մոտ սպասելուց հետո, վարչապետն ի վերջո  ընդունել էր նրանց։ Հանդիպումը մեկնարկել էր 14։00–ի սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ