News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարող Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում տալ որեւէ հայ գործչի, եթե նա ՀՀ քաղաքացի չէ, սա աբսուրդ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ օրինակ, Սոֆիկո Ճիաուրելին Հյկական ԽՍՀ ժողովրդական արտիստ էր:

«Մենք պետք Հայաստան-Սփյուռքի հարաբերություններում փոխենք մեր վերաբերմունքը: Ես կարծում եմ, որ մենք արհեստական պատնեշներ ենք կառուցել մեր եւ Սփյուռքի միջեւ՝ վախենալով ինչ-որ ժամանակ Սփյուռքից, չգիտեմ ինչի համար, երբ որ այն մեր իրական ամենակարեւոր արժեքն է:

Իհարկե, հասկանալի է, որ պետական ծառայության մեջ որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, բայց պետք է կարողանանք ներգրավել բոլորին, ոչ թե բաժանել: Առանց միասին գնալու տեղ չենք հասնի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ